Տեսանյութ. Նոր փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է. Չլինի Թումանյանի ստեղծագործության՝ կկվի և աղվեսի պատմությունը
![](https://i.ytimg.com/vi/x19iq4wIKZ4/maxresdefault.jpg)
«Չլինի Թումանյանի ստեղծագործության՝ կկվի և աղվեսի պատմությունը։ Դրա համար ուղերձ ենք հղում վարչախմբին, որ իրենց մանդատ չի տրվել ստորագրելու թուղթ, որով կամրագրվի Արցախի կարգավիճակն այս կամ այն կերպ Ադրբեջանի կազմում»,- նշում է նա։ Նազարյանը շեշտում է՝ սպասվող հանդիպմանն ընդառաջ՝ քաղաքացիների շրջանում մտահոգություն կա, քանի որ նախորդիվ այլ կարևոր փաստաթղթերի գոյության մասին հանրությունը տեղեկացել է միայն ստորագրումից հետո։ Իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, սակայն, համամիտ չէ, թե հանրությունն այս հարցով մտահոգված է կամ դրա համար հիմքեր ունի։ «Ես տրամաբանությունը չեմ հասկանում, երբ երկրի ղեկավարը գնում է բանակցելու, պետք է ամբողջ պրոցեսը պատմի, հետո գնա՞։
Ցանկացած հանդիպում Արցախի խնդրի կարգավորմանն է ուղղված, և ինչ-որ փուլում փաստաթղթեր պետք է ստորագրվեն»,- ասաց նա։ Բաքոյանը, սակայն, չհստակեցրեց՝ ապրիլի 6-ին փաստաթղթի ստորագրման հարց լինելո՞ւ է սեղանին, թե՞ ոչ։ Իսկ ինչ տեղեկություն ունի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտը։
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում փաստաթղթի հնարավոր ստորագրման վերաբերյալ հարցին չպատասխանեց, փոխարենը նշեց Արցախի՝ այդ հանդիպումից ակնկալիքների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
factor.am