ԱՄՆ-ն գտնվում է կրիտիկական և պատմական, աշխարհառազմավարական շրջադարձային կետում,Ուկրաինայում հակամարտությունը կտևի տարիներ.

«Ռուսաստանի զինված ներխուժումն Ուկրաինա ամենալուրջ սպառնալիքն է Եվրոպայի և, հնարավոր է, աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանն ԱՄՆ բանակում իմ 42-ամյա կարիերայի ընթացքում», - ասել է գեներալ Մարկ Միլին Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովին:
«Միացյալ Նահանգները գտնվում է կրիտիկական և պատմական, աշխարհառազմավարական շրջադարձային կետում: Մենք հայտնվել ենք մի աշխարհում, որն ավելի անկայուն է դառնում, և մեծ տերությունների միջև զգալի միջազգային կոնֆլիկտի ներուժը մեծանում է, այլ ոչ թե նվազում», - շարունակել է գեներալ Միլին:
Միլին զգուշացրել է, որ սխալ կլինի ակնկալել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտափույթ ավարտ կունենա։
«Ես կարծում եմ, որ սա ձգձգվող հակամարտություն է, որը չափվելու է տարիներով։ Չգիտեմ՝ կարելի՞ է խոսել մեկ տասնամյակի մասին, բայց մի քանի տարվա մասին կարելի է խոսել, դա հաստատ է: Կարծում եմ, որ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Ուկրաինան և բոլոր դաշնակիցներն ու գործընկերները երկար ժամանակ ներքաշված կլինեն դրանում»,- ասել է նա։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որը խոսել է Միլիի հետ լսումների ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես անվանել է «սուր սպառնալիք» Միացյալ Նահանգների համար։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ըստ Միլիի, Չինաստանը երկարաժամկետ հեռանկարում մնում է ԱՄՆ-ի գլխավոր «աշխարհառազմավարական մարտահրավերը»։