Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

06 ապր 2022 14:44

Խարկովում էլ չէին պատկերացնում.Կա՞ն ռիսկեր, որ Հայաստանը կարող է ռմբակոծվել իր խոշոր հարեւանի կողմից

Կա՞ն ռիսկեր, որ Գյումրին, Երեւանը, Գորիսը եւ Հայաստանի այլ քաղաքներ կարող են հայտնվել մեր խոշոր հարեւանի ռմբակոծության տակ։ Խարկովում բոլորովին վերջերս դա նույնպես չէին պատկերացնում։ Այս մասին ապրիլի 6-ին կայացած քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը։


Նա նշեց, որ Ռուսաստանն այժմ այլ գործերով է զբաղված։ Նա հռետորական հարց տվեց, թե արդյոք Հայաստանը պատրաստ է դիմակայել դրան։ «Հայաստանում ապրում է հայերի միայն 17 տոկոսը։ Հարցեր են առաջանում՝ արդյոք Հայաստանը գրավիչ վայր է հայերի համար։ Կարողանո՞ւմ ենք մոբիլիզացնել մեր ռեսուրսները։ Ի՞նչ է արվում 100 տարի առաջ տեղի ունեցածը կանխելու համար։ Եթե ​​ամեն ինչ կրկնվի, ուրեմն ամոթ է»,- հավելեց Մելքումյանը։


Նա նշեց, որ ժողովուրդը պայքարի դուրս չի գալիս աշխատավարձերի ու թոշակների չբարձրանալու պատճառով, մարդիկ այսօր զգում են, որ անվտանգության ոլորտում խնդիրներ կան։ «Կարեւոր չէ, թե քանի մարդ դուրս կգա փողոց, ավելի կարեւոր է, թե ինչպես պետք է ամեն ինչ կազմակերպել եւ ինչ նպատակներ դնել»,- հավելեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր