էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում՝ տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց    

06 ապր 2022 16:55

Դա անհնար է.Զելենսկին մերժվեց

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջև, առաջարկել է խորհրդին կա՛մ ինքնալուծարվել, կա՛մ հանել Ռուսաստանին իր կազմից:


Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հանել չի ստացվի։ MSNBC-ին տված հարցազրույցում այս մասին խոստովանել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Երեկ` ապրիլի 5–ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջև, որտեղ Մոսկվան որպես մշտական անդամ վետոյի իրավունք ունի, առաջարկել է խորհրդին կա՛մ ինքնալուծարվել, կա՛մ հանել Ռուսաստանին իր կազմից:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել էր, որ Ռուսաստանի հեռացումը կազմակերպությունից անհնար է դրա կանոնադրությամբ: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինն իր հերթին նախաձեռնությունն անիրագործելի է անվանել, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար անհրաժեշտ է, որ դրան աջակցեն ու վավերացնեն անդամ պետությունների երկու երրորդը, ներառյալ ԱԽ-ի բոլոր մշտական անդամները: Գերատեսչությունում կարծում են, որ նման որոշումը «չի անցնի»:


Նշենք, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում մշտական հիմունքներով ընդգրկված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, այդ երկրներից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք: Եվս տասը անդամ ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից երկամյա ժամկետով։
Անվտանգության խորհրդից Ռուսաստանին հանելու համար պետք է փոխվի ՄԱԿ-ի կանոնադրությունը: Նման փոփոխություն ընդունելու համար անհրաժեշտ են Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների ստորագրությունները։ Ընդ որում, Ռուսաստանն իրավունք ունի վետո դնել նման առաջարկի վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր