Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

07 ապր 2022 18:05

Ադրբեջանը «շտկումներ» է կատարել Բրյուսելում հայտարարության մեջ. առեղծվածային կերպով անհետացել է «պահվող անձանց» ազատ արձակման պահանջի մասին հիշատակումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ցանկացած փաստաթուղթ խեղաթյուրելու իր սովորական ոճով՝  լինի դա ՄԱԿ-ի բանաձեւեր, թե եռակողմ հայտարարություններ, այս անգամ «շտկումներ» է կատարել ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի կողմից արված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ իր հայտարարության մեջ Միշելն «ընդգծել է հումանիտար բոլոր առկա խնդիրների ամբողջական եւ արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակումը եւ անհայտ կորածների խնդրի համապարփակ լուծումը»՝ He stressed the need for the full and speedy resolution of all outstanding humanitarian issues, including the release of remaining detainees and comprehensively addressing the issue of missing persons.

Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ առեղծվածային կերպով անհետացել է «պահվող անձանց» ազատ արձակման պահանջի մասին հիշատակումը։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ երեկվա հանդիպումը, «որը 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած կողմերի համատեղ հանդիպման շարունակությունն է, նվիրված էր տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ անվտանգության, կայունության եւ խաղաղ զարգացման հարցերի քննարկմանը»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա Ադրբեջանը միշտ հանդես է եկել հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանի զարգացման հետ կապված, այդ թվում՝ 9/10, 2020-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք պահպանման հարցերը, կողմերի միջեւ խաղաղության եւ վստահության խրախուսմանն ուղղված մարդասիրական քայլերի, երկու պետությունների սահմանների սահմանազատման եւ սահմանագծման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար կոնկրետ քայլերի շարունակությունը»։

«Երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել երկու երկրների միջեւ խաղաղ համաձայնագրի նախապատրաստումն Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ առաջարկված նախաձեռնության եւ որոշ ժամանակ առաջ մեր կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա։ Ընդգծվել է երկու պետությունների միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման կարեւորությունը, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ այս տարվա ապրիլի վերջ սահմանային համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին։ Նշվել է նաեւ երկու երկրների միջեւ տրանսպորտային եւ հաղորդակցության ուղիների բացման կարեւորությունը, այդ թվում՝ երկաթուղային եւ ճանապարհային: Եւս մեկ անգամ հայտարարվել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու ԵՄ պատրաստակամության մասին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Հայտարարությունն ավարտվում է ոչ միանշանակ հայտարարությամբ՝ «Այսպիսով, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ ԵՄ Խորհրդի նախագահի մասնակցությամբ բրյուսելյան հանդիպումը եւս մի կարեւոր քայլ է, որը ձեռնարկվել է ի շահ Ադրբեջանի եւ խաղաղության ու հանգստության պայմաններում տարածաշրջանի հետագա զարգացման»։

Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության հենց տեքստում պահվող անձանց ազատ արձակման պահանջի մասը պահպանված է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր