Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը    

09 ապր 2022 19:08

Ռուսները դժգոհ են Թուրքիայից Ուկրաինային «Բայրաքթար»-ներ վաճառելու համար

Ռուսաստանի Դաշնությունը դժգոհ է Թուրքիայից Ուկրաինային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի վաճառքից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյային հղումով։

Ինչպես նշել է պաշտոնյան, Ռուսաստանը դժգոհ է Ուկրաինային զենքի մատակարարումից։ Բայց թուրքական կողմը հայտարարել է, որ բոլոր վաճառքներն իրականացվում են մասնավոր ընկերության կողմից, և զենքի մատակարարման պայմանագրերը նույնպես կնքվել են մինչև Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների սկսվելը։

«Ռուսները վրդովված են և ժամանակ առ ժամանակ բողոքում են անօդաչու թռչող սարքերի վաճառքից, նախկինում բողոքում էին և բողոքում են հիմա, բայց մենք արդեն պատասխանել ենք, որ դրանք մասնավոր ընկերություններ են, և անօդաչուների այս գնումները կատարվել են մինչև պատերազմը»,- պաշտոնյային մեջբերում է Reuters-ը։

Թուրքիան սերտ կապեր է զարգացրել Ռուսաստանի հետ էներգետիկայի, պաշտպանության և առևտրի ոլորտներում, մինչդեռ մեծապես կախված է ռուսաստանցի զբոսաշրջիկներից: Թուրքական «Բայքար» պաշտպանական ընկերությունը վաճառել է անօդաչու թռչող սարքերը Կիևին, չնայած ռուսական առարկություններին, և համաձայնագիր է ստորագրել դրանց համատեղ արտադրության մասին ռուսական ներխուժումից առաջ, ինչը բարկացրել է Մոսկվային. հայտնում է գործակալությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր