ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

11 ապր 2022 11:57

Պատերազմը կարող է տևել մինչև 2035 թվականը. եթե պատրաստ չեք՝ գնացեք այլ երկրներ. Զելենսկու գրասենյակ

Եթե ռուսական օկուպացիոն զորքերը գրավեն Դոնբասը դրա վարչական սահմաններում, ապա Ուկրաինան խաղաղության պայմանագիր չի կնքի Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ռուսաստանցի իրավապաշտպան, իրավաբան Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Այս պայմաններով խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, պատերազմը կշարունակվի»,- ասել է Արեստովիչը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը մտադիր է ռազմական գործողություններ իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Դոնբասը չի ազատագրվել «միլիմետր առ միլիմետր»։ Ընդ որում, պատերազմը կարող է տևել մինչև 2035 թվականը։

«Այս պատերազմը վերջինը չէ Ռուսաստանից: Ինչպես Իսրայելը և արաբները հինգ մեծ պատերազմների միջով անցան, մինչև հասկացան, որ այս մեթոդները չեն աշխատում, և պետք է անցնել ուրիշներին: Այդպես կլինի մեզ հետ: Չգիտեմ՝ հինգ ռազմական բախում կպահանջվի՞, բայց մինչև 2035 թվականը մի քանի ռազմական բախումներ երաշխավորված են: Դա նշանակում է բախում յուրաքանչյուր երկու, և հնարավոր է հինգ տարին մեկ, և խոշոր բախումներ յուրաքանչյուր յոթից ութ տարին մեկ», - ասել է Արեստովիչը:

Նա կարծում է, որ ավելի լավ է ուկրաինացիները, որոնք պատրաստ չեն մշտական բախումների, ժամանակավորապես լքեն երկիրը։

«Նրանց, ովքեր պատրաստ չեն դրան, ովքեր հիմա գոռում են, թե ինչպես ապրել և մեծացնել երեխաներին, այլ երկիր տեղափոխվելու կարիք ունեն: Այստեղ նոր Իսրայել է: Միայն մասշտաբներն են ավելի կտրուկ և սարսափելի: Ով պատրաստ չէ, կա Իսպանիա և շատ այլ երկրներ: Գնացեք այնտեղ, եթե պատրաստ չեք»,- ավելացրել է Արեստովիչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր