Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին          Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ       Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի    

11 ապր 2022 15:00

Ահաբեկիչները բույն են դրել Թուրքիայում և Ադրբեջանում.ձգտում են ուժեղացնել ահաբեկիչների ներկայությունը Իրանի սահմանների շրջակայքում

Իրանցի խորհրդարանական, Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին, անդրադառնալով Մաշհադում Իմամ Ռեզայի դամբարանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությանը, ասել է, որ Միացյալ Նահանգները, Իսրայելը և Սաուդյան Արաբիան ձգտում են ուժեղացնել ահաբեկիչների ներկայությունը Իրանի սահմանների շրջակայքում։


«Մեր դիվանագիտական ապարատը պետք է մշտական կապի մեջ լինի հարևան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որտեղ ահաբեկչական բջիջներ են ստեղծվել։ Ակտիվ դիվանագիտությամբ նրանք պետք է զգուշացնեն այդ խմբերի վտանգավոր գործողությունների հետեւանքների մասին եւ հիշեցնեն այս երկրների կառավարություններին, որ իրենք տուժելու են դրա հետեւանքներից»,- ասել է պատգամավորը։


Մալեքին նշել է, որ այդ երկրների կառավարությունները, անշուշտ, տեղյակ են այդ խմբերի մասին, իսկ եթե տեղյակ չեն, ապա դիվանագիտական ու հստակ նախազգուշացումները կարող են ուժեղ ազդանշան լինել այդ խմբերի գործունեությունը կանխելու և սահմանամերձ շրջաններն ավելի լավ վերահսկելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր