«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

12 ապր 2022 11:39

Երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա աշխատանք.Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին դնելով Արցախը չեն պաշտպանում. ՔՊ-ականը բարկացած ԱԺ ամբիոնից հեռացրեց Արցախի դրոշը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին բարկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ ամբիոնին և իրենց սեղաններին տեղադրել էին Արցախի դրոշը:


ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, թե Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին դնելով Արցախը չեն պաշտպանում.
«20-30 տարի իշխանության լինելով՝ այս մարդիկ չեն հասկացել՝ ինչպես պետք է պաշտպանել Արցախը: Սեփական ժողովրդին բախտախնդրության տանելով՝ փորձում են էժանագին քաղաքական դիվեդենտներ շահել: Դուք այնքան չեք տիրապետում իրավիճակին, որ բարցարձակ իրականության հետ կապ չունեք: Ընդդիմադիրները հայտարարեցին, որ մեկնում են Արցախ՝ քաղաքացիներին պաշտպանելու, ես ուզում եմ պնդել հակառակը՝ նրանք հենց հիմա մեկնում են Արցախ՝ վտանգելով Արցախի և Հայաստանի քաղաքացիներին»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:


ՔՊ-ական մյուս պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ մոտեցավ ԱԺ ամբիոնին և հեռացրեց Արցախի դրոշը, որը Սեյրան Օհանյան էր տեղադրել.


«Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, տխմարաբանությունը դառնում է ամենօրյա աշխատանք, ՊՆ նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու դրոշը դնել ԱԺ ամբիոնին, դնել այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ այդ դրոշի ամրությունը փոխարեն՝ զբաղված են եղել միայն թալանով»,-ասաց Ալեքսանյանը.


«Մեր քաղաքացիներին կոչ եմ անում չտրվել դատարկ պոպուլիզմին, որով զբաղված է ընդդիմությունը»,-հայտարարեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր