Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

12 ապր 2022 11:59

Պուտինի մահը ձեռնտու չէ Ուկրաինային, թող դեռ որոշ ժամանակ ապրի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մահը ձեռնտու չէ Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը յութուբյան Центр ալիքին տված հարցազրույցում։


«Մեզ համար լավագույն տարբերակն այն է, եթե Պուտինը դեռ որոշ ժամանակ ապրի, իսկ Ռուսաստանը պարզապես կոտրեն պատժամիջոցներով», - ասել է նա:


Ուկրաինայի համար ամենավատ տարբերակն Արեստովիչը անվանել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին բանտից ազատելը կամ մեկ այլ ընդդիմության առաջնորդի վերելքը:


«Դա հնարավոր կլինի նաև Պուտինի մահից կամ իշխանությունից հեռանալուց հետո, նրանք իսկապես կկազմակերպեն իրական պառլամենտարիզմ, կլինեն մի քանի քաղաքական կուսակցություններ։ Նրանք իսկապես համաձայնության կգան Արևմուտքի հետ։ Արևմուտքը ցանկանում է բանակցել: Նրանց վրայից կհանվեն պատժամիջոցները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ»,- ասել է Արեստովիչը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր