Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

12 ապր 2022 13:03

Անկախ նրանից՝ ՌԴ-ն կհաղթի, թե կպարտվի ՈՒկրաինայում, Ստեփանակերտում կծածանվի Ադրբեջանի դրոշը.Բաքուն կշահի Ռուսաստանի պարտությունից

realtribune.ru-ն «Ադրբեջանի պատգամավոր. Բաքուն կշահի Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ձախողումը ձեռնտու է Բաքվի ռեժիմին: Նման կերպ է արտահայտվել Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր Ագիլ Աբասը։ «Եթե Ռուսաստանն ընկնի, Ղարաբաղում խաղաղապահներն ինքնաբերաբար կլքեն Ադրբեջանի տարածքը, և մենք հնարավորություն կունենանք այնտեղ ապրող հայերի հետ խոսել և քննարկել նրանց ապագան։


Նրանք ընտրություն կունենան կա՛մ ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն և ապրել այնտեղ, կա՛մ հեռանալ։ Այո, Ադրբեջանը համաձայնել է ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում, և մենք չենք կարող միակողմանիորեն խախտել այս պայմանագիրը։ Ցավում եմ ռուս խաղաղապահների համար: Նրանք հայերի համար տներ են շինում, հող մշակում, միրգ ու բանջարեղեն են աճեցնում։ Անկախ նրանից՝ Ռուսաստանը կհաղթի, թե կպարտվի, Խանքենդիում (Ստեփանակերտ) կծածանվի Ադրբեջանի դրոշը։ Թող ոչ ոք չկասկածի: Բայց ամեն դեպքում, Ռուսաստանը կպարտվի Ուկրաինայում, իսկ դա ձեռնտու է Ադրբեջանին»,- ընդգծել է Բաքվի մինիսուլթանության պատգամավորը։


Աբասը «սխալ» է անվանել Ռուսաստանի գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններ սկսելու որոշումը, ինչպես նաև ափսոսանք է հայտնել Ալիևի ռեժիմին ԱՄՆ-ի օգնության բացակայությունից: «ԱՄՆ-ն Ուկրաինային միլիարդավոր դոլարների օգնություն և զենք է տրամադրում։ Ի՞նչ են արել Ադրբեջանի համար: Նրանք միանշանակ պաշտպանում են Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին, ասում են, որ պետք է բանակցել Ղարաբաղի մի բուռ հայերի հետ և նրանց կարգավիճակ տալ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր