Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

12 ապր 2022 16:58

Ռուսաստանը Իրանի կողմից, Իրաքից մաքսանենգ ճանապարհով ներկրած, զենք է օգտագործում Ուկրաինայի դեմ

Ռուսաստանը, զենքի՝ մաքսանենգության իրանական ցանցերի օգնությամբ, զինամթերք և զինտեխնիկա է ստանում Իրաքից Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Այս մասին վկայակոչում է Իրանի և տարածաշրջանային հետախուզական ծառայությունների կողմից աջակցվող իրաքյան գրոհայինների անդամների տվյալները։

Հաղորդվում է, որ բրազիլական արտադրության ձեռքի հակատանկային նռնականետերը և հակատանկային հրթիռներ, ինչպես նաև բրազիլական արտադրության բազմակի հրթիռային կայաններ, մարտին Իրաքից ուղարկվել են Ռուսաստան:


Ըստ բրիտանական պարբերականի՝ Թեհրանի իշխանությունները նաև Մոսկվային են նվիրաբերել իրանական արտադրության Bavar 373 հրթիռային համակարգ, որը նման է ռուսական S-300-ին: Այս մասին պատմել է աղբյուրը, որն օգնել է զինամթերքի տեղափոխմանը: Ձեռքի հակատանկային նռնականետերը և հակատանկային հրթիռները, որոնք գտնվում են ամենահզոր շիա խմբավորման՝ «Հաշդ ալ-Շաաբի»-ի մոտ, մարտի 26-ին Սալամջա սահմանային անցակետով տեղափոխվել են Իրան, որտեղ դրանք ստացել են իրանցի զինվորականները և ծովով փոխադրել Ռուսաստան, ասել է անցումը վերահսկող խմբի հրամանատարը։


Նման բեռներ տեղափոխելու ունակ երեք բեռնատար նավ՝ երկուսը Ռուսաստանի դրոշով, մեկը՝ Իրանի, իրանական Բանդար Անզալի նավահանգստից Կասպից ծովով հասել են Աստրախան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր