ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

13 ապր 2022 15:11

Քարագլուխից հայկական ուժերը կրակում էին հարակից գյուղերի վրա, հիմա մեր վերահսկողության տակ է, այնտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է, որ չնայած հայտնի եռակողմ հայտարարությանը, Բաքուն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմն ու հարձակվել Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի վրա։ Ալիևի այս հայտարարությունը լուսաբանել են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

«Այսօր Ֆառուխ (Քարագլուխ - խմբ.) հայտնի է ամբողջ աշխարհին։ Լեռը հիմա մեր վերահսկողության տակ է, այնտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Ֆառուխն ունի կարևոր նշանակություն Խաչինչայ ջրամբարի համար։

Ֆառուխից հայկական ուժերը կրակում էին հարակից գյուղերի վրա», - ընդունել է իր իսկ իրականացրած հերթական ագրեսիան Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր