Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

14 ապր 2022 14:43

Թող հայերը մի քիչ խիզախ լինեն.Եթե հանդիպումները մեր երկրներում անելու հարցում համաձայնության չենք գալիս, մյուս հարցերում ինչպե՞ս ենք քայլ անելու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաընկերության եթերում ասել է, որ իրենք առաջարկել են հայ-թուրքական հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն անցկացնել կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում, նույնիսկ նշել են, որ իրենք պատրաստ են առաջինը գալ Երևան, բայց հայկական կողմը հրաժարվել է և ասել` եկեք երրորդ երկրում հանդիպենք։

«Հայաստանին ուզում եմ ասել՝ լավ, դուք կարող եք ճնշման տակ լինել, գործընթացը դժվար է, սփյուռքի մի մասը դեմ է կարգավորման, բայց երրորդ երկրում հանդիպելու կարիք դեռ կա՞։ Եթե հանդիպումները մեր երկրներում անելու հարցում համաձայնության չենք գալիս, մյուս հարցերում ինչպե՞ս ենք քայլ անելու։ Ես մեղադրելու համար չեմ ասում, սակայն թող հայերը մի քիչ խիզախ լինեն»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հստակ քայլեր են լինելու, ու Հարավային Կովկասի կայունության համար բոլորը բոլորի հետ պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները։
«Սրանք, իհարկե, մեկ օրում լինող բաներ չեն։ Մեր հատուկ ներկայացուցիչները նորից են հանդիպելու»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր