Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

14 ապր 2022 15:17

Արցախի ԱԺ-ն կոշտ հայտարարություն կանի. եթե ցանկանում ես, գնա եւ խաղաղություն ձեռք բեր, սակայն ոչ Արցախի հաշվին

Արդեն հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։

Նրանք այդ մասին որոշում են կայացրել այսօր՝  ժամը 11։00-ին, երբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ինչ է իրենից ներկայացնում հայտարարության տեքստը: Մասնավորապես, մեր տեղեկություններով Արցախի Ազգային ժողովը կոշտ արձագանքելու է Նիկոլ Փաշինյանին, եթե ցանկանում ես, գնա եւ խաղաղություն ձեռք բեր, սակայն ոչ Արցախի հաշվին: Հայտարարության տեքստում հստակ ասվելու է, որ  Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր