2020-2023թթ Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները նույն ցեղասպանության շարունակությունն են 21-րդ դարում          Հայոց ցեղասպանության անվերապահ հիշատակումը ոչ թե թուրքերի հետ թշնամության քարոզ է,, այլ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու գրավական       Հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, ահա թե ինչպես պիտի վառ պահենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը    

15 ապր 2022 12:14

Պուտինը կարծում էր, սակայն սխալվեց. Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում ունեցած ելույթում անդրադարձել է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին՝  չբացառելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է «անխոհեմ» քայլերի դիմել Ուկրաինայում մեծ կորուստներ կրելուց և Կիևը գրավելու անհաջող փորձից հետո, գրում է golosameriki.com-ը։


«Այս պատճառներով մեզնից ոչ ոք չի կարող անլուրջ վերաբերվել մարտավարական կամ ցածր հզորության միջուկային զենքի պոտենցիալ օգտագործման սպառնալիքին», - ասել է Բերնսը:


Այնուամենայնիվ, չնայած Կրեմլի «հռետորական հայտարարություններին»՝ աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցը բարձր պատրաստության վիճակի բերելու մասին, չկան զորքերի տեղաշարժի կամ տեխնիկայի տեղակայման վերաբերյալ  գործնական ապացույցներ, որոնք կարող են խորացնել այդ մտահոգությունները, հավելել է ԿՀՎ ղեկավարը:


Բերնսը պատասխանել է նաև այն հարցերին, թե կոնկրետ ինչն է դրդել Պուտինին որոշել պատերազմել Ուկրաինայի դեմ։ Ըստ ԿՀՎ-ի տնօրենի՝ Պուտինը կարծում էր, որ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները չափազանց զբաղված են իրենց ներքին քաղաքականությամբ, ինչպես նաև հույսեր էր կապում Ռուսաստանի «պատժամիջոցներից պաշտպանված» արժութային պահուստների հետ։


«Պուտինը սխալվեց այդ կետերից յուրաքանչյուրում», - շեշտել է Բերնսը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր