Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

19 ապր 2022 15:02

ԱՆհապաղ Թուրքիայի ԱԳՆ-ն պիտի կանխի ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքի ընդունումը,

Թուրքական Aydınlık ազգայնական կայքի սյունակագիր Ջեյհան Մումջուն կոչ է արել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունման դեմ։

Նրա խոսքով՝ կրթական ծրագրում 1915 թվականի ցեղասպանության ուսումնասիրության ընդգրկումը չափազանց վտանգավոր քայլ է, եւ Թուրքիայի ԱԳՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի այս օրենքի ընդունումը կանխելու համար։

«ԱԳՆ-ն պետք է արագ պատասխանի: Որովհետև պարզ է, որ կրթական ծրագրի համար տարատեսակ գրքեր կդրվեն շրջանառության մեջ:  Հետո այդ, այսպես ասած, գիտական գրքերը կվաճառվեն ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում: Մրցանակներ կստանան, չէ՞ որ շրջանառության մեջ է դրված: Կարծում եմ՝ սա լուրջ պատրաստություն է: Պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա դեմ», - գրել է Մումջուն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ տարի ապրիլքսանչորսյան ելույթում արտասանել է «Հայոց ցեղասպանության» եզրույթը: Այս ամենը տեղի է ունեցել Հայ Դատի ամերիկյան հանձնախմբի ակտիվ աշխատանքի շնորհիվ։ Հայ դատի ակտիվության վերաբերյալ Թուրքիան բազմիցս իր դժգոհությունն է հայտնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր