ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

20 ապր 2022 16:27

Ռուսաստանի շնորհիվ Դոնբասում խաղաղություն կհաստատվի,կյանքը աստիճանաբար կվերադառնա բնականոն հուն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի շնորհիվ Դոնբասում խաղաղություն կհաստատվի:

«Այդպես էլ կլինի»,-ասել է Պուտինը «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» հարթակի խորհրդի նիստում՝ ի պատասխան մասնակիցներից մեկի համապատասխան ցանկության։

Խոսելով ռազմական հատուկ գործողության մասին՝ պետության ղեկավարը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն կգործի և կհասնի մի իրավիճակի, երբ Դոնբասում կյանքը աստիճանաբար կվերադառնա բնականոն հուն։

Պուտինը նաև ասել է, որ Դոնբասում տեղի ունեցած ողբերգությունը Ռուսաստանին ստիպել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում։

«Դոնբասում, այդ թվում՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգությունն էր, որ պարզապես ստիպեց Ռուսաստանին սկսել այս ռազմական գործողությունը, ինչի մասին այսօր բոլորը քաջատեղյակ են»,- ասել է նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր