ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

23 ապր 2022 11:09

Եվրոպան առանց ռուսական գազի մեկ շաբաթ էլ չի դիմանա.. հետևանքները կտեսնենք ձմռանը

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է արձագանքել տեղեկությանն առ այն, որ Եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել, որպեսզի եվրոպական երկրները ռուսական գազի համար վճարեն ռուբլով։


«Եվրահանձնաժողովը թույլ է տվել գազի համար վճարել ռուբլով և կարծում է, որ Ռուսաստանի նախագահի հրամանագիրը դեռ կարող է կիրառվել եվրոպական բիզնեսի կողմից։ Մենք բարձր ենք գնահատում մեր եվրոպացի գործընկերների հետևողականությունը»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի  ալիքում։


Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ԱՄՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպան կկարողանա առանց ռուսական գազի դիմանալ ոչ ավելի, քան վեց ամիս։


«Բայց եթե լուրջ, մեկ շաբաթ էլ չեն դիմանա»,- ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ռուսական գազից հրաժարումը կարող է այս ձմռանը խնդիրներ առաջացնել Եվրամիությունում։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ Ouest-France թերթին տված հարցազրույցում։


«Ռուսական գազից հրաժարման հետևանքներն այս ամառ չենք տեսնի, բայց չենք կարող դրա հետևանքները չտեսնել ձմռանը»,- ասել է Մակրոնը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր