Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

26 ապր 2022 11:03

Կրակի վրա յուղ են լցնում.Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ իրական են, վտանգը լուրջ

Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ իրական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, կան շատերը, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը: Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


Նա հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատել են այդ զենքերի կիրառման անթույլատրելիության մասին թեզը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։


«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մենք ելնում ենք դրանից, և հիմա  չէի ցանկանա, որ երբ... ռիսկերն իսկապես շատ են ու էական, արհեստականորեն ուռճացվեին այս ռիսկերը։ Վտանգը լուրջ է, իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։


Նա նաև հույս է հայտնել, որ արևմտյան երկրներն իրենց զորքերը չեն ուղարկի Ուկրաինա։


«Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք երրորդ համաշխարհային պատերազմ, հենց այս համատեքստում են դիտարկվում Զելենսկու և նրա թիմի մշտական սադրանքները, որոնք պահանջում են ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել Ուկրաինայի կառավարությանը պաշտպանելու համար։ Եվ բոլորը միշտ ասում են, որ զենք են տալու, ինչը, իհարկե, նաև կրակի վրա յուղ է լցնում: Նրանք  այս զենքի մատակարարումներով ուզում են ստիպել ուկրաինացիներին կռվել Ռուսաստանի հետ մինչև վերջին զինվորը, միայն թե այս հակամարտությունը երկարի, միայն թե Ռուսաստանը դրանից ավելի ու ավելի տուժի, ինչի հույսը նրանք ունեն»,- ասել է Լավրովը։


Միաժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների բոլոր առաջնորդները բացառում են դաշինքի ներգրավումը Ռուսաստանի հետ ուղիղ բախման մեջ, բացառությամբ Լեհաստանի ղեկավարության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր