Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

26 ապր 2022 16:17

Կրակոցներ ՌԴ Ուլյանովսկի մարզի մանկապարտեզում. մահացածների թվում երեխաներ կան, որոնք քնած են եղել

Ուլյանովսկի մարզի Վեշկայմա գյուղի «Ռյաբինկա» մանկապարտեզում ողբերգություն է տեղի ունեցել. տղամարդը հանգստի ժամին կրակ է բացել Իժ-27 հրացանից։
ՌԻԱ Նովոստիի տվյալներով` չորս մարդ է մահացել։ Ինչպես գրում է ren.tv–ն, սպանվածների թվում երկու երեխա կա, որոնք այդ պահին քնած են եղել։
Ըստ տելեգրամյան ալիքների` սպանվածներից մեկը 5 տարեկան տղա է, մյուսը` 6 տարեկան աղջիկ, մահացել է նաև դայակներից մեկը։
Մանկապարտեզում անվտանգության աշխատակիցներ չեն եղել։ Տղամարդը ներս է մտել հիմնական դռնից` մի կողմ հրելով մուտքը մաքրող աշխատակցուհուն, այնուհետև բարձրացել է երկրորդ հարկ։
Հարձակումից հետո նա ինքնասպան է եղել։ Հայտնի է, որ հանցագործը 26 տարեկան է, անունը` Ռուսլան Ախտյամով։ Նրան ճանաչել է մայրը։ Միևնույն ժամանակ հրացանը գրանցված է եղել 67-ամյա Ալեքսանդր Դրոնինի անունով։ Նրա գտնվելու վայրը պարզում են։ Shot–ի տվյալներով` կինն ասել է, որ առավոտյան ամուսինը վերցրել է հրացանը և անտառ գնացել։
Հանցագործության պատճառը դեռ հայտնի չէ։ Դեպքի վայրում իրավապահներ են աշխատում, մանրամասները պարզվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր