Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ          Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի       Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով    

27 ապր 2022 18:17

Զելենսկին կարողացավ համոզել Բայդենին.Ուկրաինայի ԶՈՒ-ն անցնում է նատոական զենքին

Ուկրաինայի Զինված ուժերը սկսում են անցում կատարել ՆԱՏՕ-ի սպառազինություններին, ինչի մասին վերջերս խոսք անգամ չկար: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ Facebook-ի իր էջում առցանց միացման ժամանակ։

«Մենք բոլորովին նոր փուլ ենք մտել, որի մասին երկու ամիս առաջ ոչ ոք նույնիսկ չէր էլ մտածում։ Մենք թևակոխել ենք սկզբունքորեն նոր փուլ, որի մասին ոչ ոք չէր էլ երազել՝ Ուկրաինայի Զինված ուժերի անցումը նատօական զենքին, նատօական ստանդարտին։ Եվ սա արդեն տեղի է ունենում»,- ասել է Կուլեբան։

Նախարարը նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարողացել է համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որ ժամանակն է դա անել։

«Սկզբում մենք ստացանք հաուբիցները, բայց սա միայն սկիզբն է, մեզ շատ ավելին է սպասվում: Սա պատմական պահ է», - ավելացրել է Կուլեբան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր