ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

27 ապր 2022 15:00

ԱՄՆ-ն կենսաբանական զենք էր ստեղծում Ուկրաինայում.լաբորատորիաներում ստեղծել են վիրուսներ, բակտերիաներ և տոքսիններ, ըստ էության՝ նոր կենսաբանական զենք

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ուկրաինայում, կենսալաբորատորիաների մի ամբողջ ցանց է ծավալել և փաստացի նոր կենսաբանական զենք ստեղծել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Ռուսաստանի հարավի անվտանգության հարցով խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով՝ հարցը հատկապես արդիական է, քանի որ ԱՄՆ-ն իր կենսաբանական լաբորատորիաները ծավալել է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ. նման լաբորատորիաների մի մասը գտնվում է Ուկրաինայի տարածքում։
«Ռազմական հատուկ գործողության ընթացքում տվյալներ ենք ստացել, որ ԱՄՆ-ի ռազմական գիտնականներն այդ լաբորատորիաներում ստեղծել են վիրուսներ, բակտերիաներ և տոքսիններ, ըստ էության՝ նոր կենսաբանական զենք։ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ստեղծման ակտիվ փուլը սկսվել է 2014 թվականից՝ ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից հրահրված պետական հեղաշրջումից անմիջապես հետո, որի նպատակը մեզ համար թշնամական պետություն ստեղծելն էր», - ասել է Պատրուշևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր