Այլևս անհնար է լսել, թե ինչպես է միասեռական Գալկինը «կեղտ թափում ՌԴ-ի և ռուսական բանակի վրա». Մարգարիտա Սիմոնյան

Լրագրողն այս կարծիքն է հայտնել՝ ի պատասխան Գալկինի՝ Ռուսաստանի մասին հայտարարությունների։ Օրերս Գալկինը, մեկնաբանելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը վայրագություններ է անում ուկրաինական հողերում, բայց միևնույն ժամանակ իրեն անմեղ է ներկայացնում ժողովրդի աչքում։
«Բոլորը գիտեն, որ նա միասեռական է, որն իր անձնականից օտարների աչքերը շեղելու, անձնական հարստացման, կարիերայում ուղի հարթելու համար ամուսնացել է տարեց կնոջ հետ և համոզել իր հանդիսատեսին, որ նրանց միջև իսկական սեր է։ Դե, դուք հասկանում եք ներքին կեղծավորության ու ստի մակարդակը և ընդհանրապես այս մարդու որակները»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը։
Նա հայտարարել է, որ այլևս չի կարող լսել, թե ինչպես է Գալկինը «կեղտ թափում Ռուսաստանի և ռուսական բանակի վրա»։