Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 ապր 2022 16:40

Տիգրան Քեոսայանին կարող են արգելել մուտք գործել Ղազախստան՝վիրավորական և կանխակալ ելույթի համար

Ղազախստանի իշխանությունները կարող են ռուսաստանցի լրագրող Տիգրան Քեոսայանին ներառել Ղազախստան մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշման վերաբերյալ նրա հայտարարությունների համար։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը, գրում է ՏԱՍՍ-ը։


«Ուշադրություն է գրավում ռուսաստանցի լրագրող Տիգրան Քեոսայանի վիրավորական և ըստ էության կանխակալ ելույթը։ Միգուցե նրա հայտարարությունը արտացոլում է ռուսական հասարակության և քաղաքական իսթեբլիշմենթի որոշակի հատվածի տեսակետները, բայց ոչ մի կերպ չի համապատասխանում մեր երկրների միջև համագործակցության ոգուն և բովանդակությանը և պետությունների ղեկավարների մակարդակով գոյություն ունեցող համաձայնագրերին»,- ասել է Սմադիարովը։


Նրա խոսքով, նման ելույթները թունավորում են բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտը և բխում են ռազմավարական գործընկերության հակառակորդների շահերից։


«Կարծում եմ՝ նա կընդգրկվի Ղազախստան մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։


Ապրիլի 24-ին Քեոսայանի յութուբյան ալիքում հայտնվել է տեսանյութ, որում նա ղազախստանցիներին առաջարկում է «ուշադիր նայել Ուկրաինային», իսկ ռուսական իշխանություններին՝ «վերանայել հարաբերությունների մակարդակը Ղազախստանի հետ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր