Տեսանյութ.Կարող են կանգնեցնել վարչապետի ավտոշարասյունը, և այն 200 հոգին, որ վխտում են քաղաքում, իրացնեն իրենց սև գործը՝ սպանեն վարչապետին

«Իսկ եթե փորձեն կաթվածահար անել, կաթվածահար կլինեն»,- ասել է նա:
Դիտարկմանը՝ դուք էլ էիք կաթվածահար անում, Աղազարյանը նշեց՝ երբեք. «մենք ժամանակով էինք փակում»:
«Տարբեր տարբերակներով կարող են կանգնեցնել վարչապետի ավտոշարասյունը, և այն 200 հոգին, որ վխտում են քաղաքում, իրացնեն իրենց պապաների հանձնարարությունը, սև գործը»,- ասել է Աղազարյանը և դիտարկմանը՝ ինչ հանձնարարություն է, պատասխանել է. «սպանել վարչապետին»: