Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

02 մայիս 2022 11:19

Նույնիսկ ամենաչնչին հարձակման դեպքում դաշնակիցներից մեկի վրա ՆԱՏՕ-ն պատասխան կտա Ռուսաստանին

Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին անհրաժեշտ պատասխան կտա դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկա կատարած շրջագայության ժամանակ։

«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պարզ է»,-նրա խոսքը մեջբերել է Sabah-ը: Չավուշօղլուն պատասխանել է Բալթյան երկրներին զենքի մատակարարումների վերաբերյալ մեկնաբանություններ տալու  խնդրանքին։ Արտգործնախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել Ուկրաինայի հակամարտությանը։ «Բայց եթե որևէ դաշնակցի վրա նույնիսկ ամենաչնչին հարձակում լինի, մենք համապատասխան կերպով կպատասխանենք»,-ասել է նա։

Ըստ չավուշօղլուի՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ պատրաստ է կազմակերպել մի շարք պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։

«Վենեսուելան լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ։ Ե՛վ Բրազիլիան, և՛ Վենեսուելան ասել են, որ պատերազմը պետք է դադարեցվի։ Բրազիլիայի նախագահն ասաց, որ եթե դա ձեռնտու է Էրդողանին, ապա ինքը կարող է մի քանի երկրների ղեկավարների հետ համատեղ այց կազմակերպել Մոսկվա։ Մենք ասել ենք, որ կցանկանայինք մեր ներդրումն ունենալ այդ գործողություններում, կաշխատենք այդ հարցի շուրջ և պատասխան կտանք»,-պարբերականը մեջբերում է ԱԳ նախարարի հայտարարությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր