Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

04 մայիս 2022 16:34

Ռուսական զինուժի խոցած անգարներում եղել են թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ներ

Մայիսի 3-ին ռուսական զինուժը գերճշգրիտ հրթիռներով հարված է հասցվել Օդեսայի ռազմական օդանավակայանի լոգիստիկ կենտրոնին, որտեղից իրականացվում էր սպառազինությունների ներմուծում։


Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը՝ նշելով, որ ոչնչացված անգարներում եղել են թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես նաև հրթիռներ և զինամթերք, որոնք Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ից և Եվրոպական երկրներից։


Նախօրեին ուկրաինական զինուժը հայտարարել էր Սև ծովում թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներով ոչնչացրել է ռուսական «Ռապտոր» տեսակի 2 պարեկային նավ: Դրանից հետո էլ ռուսական կողմը հայտարարել էր Սև ծովի Զմեինա կղզու վրա ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են թուրքական 3 «Բայրաքթար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր