Բուշը Զելինսկուն՝ մեր ժամանակների Չերչիլը, մենք կշարունակենք աջակցել ուկրաինացիներին, որոնք պաշտպանում են իրենց ազատությունը

«Այս առավոտ ես պատիվ ունեցա մի քանի րոպե խոսել նախագահ Զելենսկիի՝ մեր ժամանակների Ուինսթոն Չերչիլի հետ: Ես շնորհակալություն հայտնեցի նախագահին առաջնորդության, օրինակի և ազատությանը նվիրվածության համար և ողջունեցի ուկրաինացի ժողովրդի քաջությունը: Նախագահ Զելենսկին վստահեցրել է ինձ, որ իրենք չեն թուլանա Պուտինի բարբարոսության և ավազակապետության դեմ պայքարում: Ամերիկացիները ոգեշնչված են նրանց տոկունությամբ և ոգով: Մենք կշարունակենք աջակցել ուկրաինացիներին, որոնք պաշտպանում են իրենց ազատությունը»,- գրել է նա:
Իր հերթին, Զելենսկին ասել է, որ «ամերիկացիներն անկեղծ, բաց մարդիկ են», և որ ուկրաինացիներն ու ամերիկացիները ընդհանուր արժեքներ ունեն։ Զելենսկին Բուշին հրավիրել է այցելել Ուկրաինա։