ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

06 մայիս 2022 19:01

Ղազախստանում ևս անհանգիստ է, պատրաստվում է պաշտպանելու իր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը

Ղազախստանը, ելնելով աշխարհում աշխարհաքաղաքական անկայուն վիճակից, պետք է պատրաստ լինի պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պետական պարգևների, բարձրագույն զինվորական և հատուկ կոչումների, ինչպես նաև դասային կոչումների հանձնման արարողության ժամանակ նշել է նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։

Ինչպես նշում է mk.ru-ն, Ղազախստանի ղեկավարը մանրամասնել է, որ աշխարհաքաղաքական անկայունության, նոր մարտահրավերների ու սպառնալիքների պայմաններում հանրապետությունը պետք է պատրաստ լինի պաշտպանելու սեփական ազգային շահերը, ինքնիշխանությունը և երկրի տարածքային ամբողջականությունը։

Այդ առումով պաշտպանական ներուժի ուժեղացումը միշտ կլինի Ղազախստանի ամենակարևոր ներուժը, ընդգծել է Տոկաևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր