Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռուսաստանին մեղադրել է Ադրբեջանի մասին կեղծիքներ տարածելու մեջ

«Այս կապակցությամբ մենք նշում ենք, որ Ադրբեջանում երբեք չեն գործել նման գիտական կենտրոններ, չեն իրականացվել հետազոտություններ, որոնք կարող են վնասել երկրի բնակչության կամ հարևան պետությունների քաղաքացիների առողջությանը։ Ցավալի է, որ ադրբեջանական կողմից չհաստատված նման տեղեկատվություն հնչում է միջազգային միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ այնպիսի հեղինակավոր կազմակերպությունում, ինչպիսին ՄԱԿ-ն է։
Նաև` գործընկերային հարաբերությունների հիման վրա մեր պատրաստակամությունն ենք հայտնում հետաքննել կոնկրետ փաստեր, եթե դրանք ներկայացվեն հակառակ կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։