Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 17-ի համար          11 դատավոր կրակն է ընկել, ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ»       Նոր ճնշումը ընդդիմադիրների վրա խորանում է, կալանք, կալանք մինչև վերջ. «Ժողովուրդ»    

13 մայիս 2022 13:34

100 միայնակ կենսաթոշակառուի կոմունալ ծախսերը մասամբ կփոխհատուցվեն

Սոցիալական տներում բնակվող 100 միայնակ կենսաթոշակառու սպառած գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց կստանա փոխհատուցում՝ 144 հազար դրամի չափով։ Պլանային թիվը նախատեսված է 100, իսկ հավակնորդ շահառուների քանակը փաստացի կազմում է 103 թոշակառու։ Որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։


Ըստ նախագծի հիմնավորման՝ նպատակը սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը մեղմելն է։
Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր