Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

18 մայիս 2022 14:00

Վախենում եմ միայն Աստծո և Պուտինի պատժամիջոցներից

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «ծիծաղելի» է որակել իր և ընտանիքի անդամների նկատմամբ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ ինքը միայն վախենում է «Աստծո և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատժամիջոցներից»։ Այս մասին նա խոսել է համառուսաստանյան  «Նոր հորիզոններ» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ, գրում է polit.ru-ն։


«Դա ծիծաղելի է: Կինս և ամուսնացած աղջիկներս երբեք քաղաքականությանը չեն մասնակցել, ոչ մի տեղ չեն աշխատել։ Եվ, այնուամենայնիվ, նրանք պատժամիջոցներ կիրառեցին նրանց դեմ... Նրանք պարզապես ուզում են մեզ վախեցնել: Ես վախենում եմ Ամենակարողի և երկրի նախագահի պատժամիջոցներից, մնացածն անհեթեթություն է»,- ասել է Կադիրովը։


Չեչնիայի ղեկավարը նաև հակառուսական պատժամիջոցները համեմատել է շրջափակման հետ։


«Մեր երկրին դեմ են 40-ից ավելի պետություններ։ Նրանք պատժամիջոցներ սահմանեցին ամբողջ ռուս ժողովրդի դեմ։ Ուզում են քանդել... ստալինգրադցիներ... Նույնը՝ սով, ցուրտ, որպեսզի տնտեսությունը փլուզվի»,- ասել է Կադիրովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր