Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

18 մայիս 2022 15:33

Գարիկ Գալեյանին՝շշով հարվածելու մեղադրանք առաջադրված չէ, նրան մեղադրանք է առաջադրվել՝ սպայի համազգեստից քաշքշելով ֆիզիկական ցավ պատճառելու համար

Գարիկ Գալեյանին՝շշով հարվածելու մեղադրանք առաջադրված չէ, նրան մեղադրանք է առաջադրվել՝ սպայի համազգեստից քաշքշելով ֆիզիկական ցավ պատճառելու համար։ Այսինքն՝ ֆիզիկական ցավը պատճառվել է համազգեստին, միջնորդելու ենք, որ համազգեստը տուժող ճանաչվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ 


Հովհաննիսյանը հայտնեց, որ պատրաստվում են բացարկ հայտնել ՔԿ ԶՔԳՎ-ին, ներառյալ՝ չորրորդ կայազորային բաժնին, քանի որ երեկ ծնողների նկատմամբ իրենց կողմից տեղի են ունեցել սեռական հայհոյանքներ, անգամ փորձել են հարվածել ծնողներին՝ պաշտպանների ներկայությամբ, հետևաբար, այդ շենքում գտնվող որևէ քննիչ չի կարող լինել անկողմնակալ, անաչառ, կատարել օբյեկտիվ քննություն, քանի որ մասնակից են եղել։


Հովհաննիսյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է՝ ազատության մեջ գտնվող անձին դատարան ներկայացնելու նպատակով, ինչը ենթադրում է, որ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան և դատախազությունը շանս ունի դրսևորելու կամք և համարձակություն՝ առնվազն հիմա փոխելու խափանման միջոցը, որպեսզի Գալեյանը չտեղափոխվի դատարան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր