Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ          Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում       Մայիս ամսվա աստղագուշակ կենդանակերպի նշանների համար    

20 մայիս 2022 13:37

Ռուսները հարձակման են անցնում Դոնեցկի ուղղությամբ. փորձում են հակագրոհներ իրականացնել՝ կորցրած դիրքերը վերականգնելու համար

Ռուսական զորքերը ակտիվացրել են հարձակողական և գրոհային գործողությունները Դոնեցկի ուղղությամբ. նշվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ մայիսի 20-ի օպերատիվ տեղեկատվության մեջ։


«Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը ուժեղացրել է հարձակողական գրոհային գործողությունները՝ մարտավարական իրավիճակը բարելավելու համար։ Նա կրակային վնաս է հասցրել ականանետներից, թնդանոթային հրետանուց, բազմակի հրթիռային համակարգերից և օպերատիվ-մարտավարական ավիացիայից՝ շփման գծի ողջ երկայնքով մեր ստորաբաժանումների ամրությունները ոչնչացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։


Ըստ Ուկրաինայի ԳՇ-ի՝ Խարկովի ուղղությամբ ռուսները փորձում են հակագրոհներ իրականացնել՝ կորցրած դիրքերը վերականգնելու համար։ Նրանք օդային հետախուզություն են իրականացնում՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր