Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

25 մայիս 2022 11:00

Տեսանյութ.Ընդամենը 200 դոլարի դիմաց օտարերկրյա պետության հատուկ ծառայություններին է փոխանցել մարտական դիրքի վերաբերյալ տեղեկություններ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների:

«Նկարագրված պայմաններում վերջինս 2022 թվականի հունվարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և հավաքագրվել նրա կողմից, որից հետո 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և բջջային հեռախոսի «Վոթսապ» հավելվածի, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի և մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ուղարկված 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն:

Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Դ. Ղ-ն ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հետախուզական և հակահետախուզական գործունեության բնագավառում շարունակելու է ակտիվ ու հետևողական գործունեությունը և հավաստիացնում, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու գործունեության հիմնական ուղղությունն է, միաժամանակ զգուշացնում, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու` մեղավոր անձանց օրենքի ամբողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,-ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր