Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

25 մայիս 2022 12:24

3-րդ համաշխարհայինին չգնալու համար միակ ճանապարհը Պուտինին հնարավորինս շուտ հաղթելն է

Միլիարդատեր ֆինանսիստ Ջորջ Սորոսն ասել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է  Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը լինել, ուստի Արևմուտքի համար կարևոր է հաղթել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուժերին: Այս մասին նա ասել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Ելույթի տեքստը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։

«Ներխուժումը կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, և մեր քաղաքակրթությունը չի կարող վերապրել այն: Մեր քաղաքակրթությունը փրկելու լավագույն և գուցե միակ ճանապարհը Պուտինին որքան հնարավոր է շուտ հաղթելն է։ Սա է էությունը», - ասել է Սորոսը:

Միլիարդատերը վստահ է, որ Պուտինը, որն ասում էր, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կհասնի Կրեմլի բոլոր նպատակներին, այժմ կարծում է, որ ներխուժումը սխալ էր և պատրաստվում է հրադադարի շուրջ բանակցություններ վարել:

«Բայց զինադադարն անհնար է, քանի որ չի կարելի վստահել: Որքան թույլ է Պուտինը, այնքան ավելի անկանխատեսելի է դառնում»,- ասել է Սորոսը:

«Ես չեմ կարող կանխատեսել արդյունքը, բայց Ուկրաինան միանշանակ հաղթելու հնարավորություն ունի»,- եզրափակել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր