Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

27 մայիս 2022 10:48

Մենք ամենալուրջ ձևով զգուշացրել ենք Արևմուտքին. Լավրովը` Ուկրաինային վտանգավոր զենք մատակարարելու մասին

Մոսկվան զգուշացնում է արևմտյան երկրներին, որ այնպիսի զենքի մատակարարումներն Ուկրաինա, որը կարող է հարվածներ հասցնել ՌԴ-ի տարածքին, կդառնա անընդունելի էսկալացիա տանող քայլ։ Ռուսաստանում հուսով են, որ Արևմուտքի խելամիտ ուժերը հասկանում են դա։ Նման կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Արևմուտքն ամեն բան անում է մարտի դաշտում Ռուսաստանին պարտության մատնելու համար, իսկ դրա համար «պետք է շարունակել պատերազմը, զինել ուկրաինացի ազգայնականներին, ուկրաինական վարչակարգին, այդ թվում՝ այնպիսի սպառազինությամբ, որը կարող է մինչև Ռուսաստանի Դաշնություն հասնել»:
«Մենք ամենալուրջ ձևով զգուշացրել ենք Արևմուտքին, որ նրանք արդեն, ըստ էության, պրոքսի-պատերազմ են վարում Ռուսաստանի Դաշնության դեմ ուկրաինական նեոնացիստների ձեռքերով, մարմիններով, ուղեղներով, բայց այդպիսի սպառազինության մատակարարումը լրջագույն քայլ կլինի դեպի անընդունելի էսկալացիա։ Հուսով եմ, որ Արևմուտքի ողջախոհ ուղեղները, այնտեղ դեռ որոշներ մնացել են, հասկանում են դա», - ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտելու է հասնել նրան, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, պարզաբանումներ տա Ուկրաինայում ռազմա-կենսաբանական գործունեության վերաբերյալ: Բացի այդ, Մոսկվան կզբաղվի նաև այն տեղեկատվությամբ, որ այդ աշխատանքին մասնակցել են Գերմանիան ու Մեծ Բրիտանիան:
«Նրանց չի հաջողվել ամեն ինչ ոչնչացնել։ Այնտեղ եղած և պահպանված պաթոգենների նմուշները և փաստաթղթերը հստակ ցույց տվեցին իրականացվող փորձերի ռազմական ուղղվածությունը։ Այդ փաստաթղթերից պարզ է, որ Ուկրաինայում մի քանի տասնյակ նման լաբորատորիաներ կան։ Մենք պետք է հասնենք նրան, որ մեր կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված այս ամբողջ տեղեկությունը լուրջ ընդունվի, երկրորդ, որ այդ տեղեկությունը դրվի կոնկրետ գործողությունների հիմքում, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել կենսաբանական զենքի մասին կոնվենցիայով: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն պարզաբանումներ ներկայացնի, թե ինչով է այնտեղ զբաղվել»- ասել է Լավրովը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հետաքննություններ էր անցկացրել, որից հետևում է, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի համար։ Դրանք ամերիկյան ռազմա-կենսաբանական ծրագրի մաս են կազմել ու գործ են ունեցել, մասնավորապես, ժանտախտի ու սիբիրյան խոցի հարուցիչների հետ: Ուկրաինայի տարածքում ստեղծվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնք աշխատում էին ի շահ Պենտագոնի։ Այն ամենը, ինչը հարկավոր է ԱՄՆ-ի ռազմական-կենսաբանական ծրագրի շարունակման համար, ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո արդեն դուրս է բերվել Ուկրաինայից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր