«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

28 մայիս 2022 11:25

Մենք ենք թելադրում օրակարգը՝ Լեռնային Ղարաբաղ չկա, հասել ենք մեր ուզածին, Հայաստանը ստիպված կլինի ընդունել դա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը «կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը, և Հայաստանը պետք է համակերպվի դրա հետ»։

«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է։ Մենք լուծել ենք այս հարցը, և դա ընդունում է ողջ աշխարհը, ուզենա, թե չուզենա` Հայաստանը։ Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր չկա։
 
«Լեռնային Ղարաբաղ» բառը միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց դա։ Ճիշտ է, Հայաստանը հերթական անգամ բարձրացրել է այս հարցը և, ինչպես ասում են, գլուխը պատին է խփում, բայց իրականությունն այդպիսին է, և պետք է հաշտվել դրա հետ։ Եկել է հետկոնֆլիկտային շրջանը, որտեղ մենք թելադրում ենք օրակարգը և պատերազմից հետո մեկուկես տարվա ընթացքում հասել ենք մեր ուզածին։ Այն, ինչի մասին ես խոսել եմ, արդեն ձեռք է բերվել կամ ձեռք է բերվում»,- ասել է Ադրբեջանի նախագահը օկուպացված Կովսականում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր