Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

28 մայիս 2022 16:53

Ռուսաստանը գերձայնային զենքով շատ առաջ է անցել ԱՄՆ-ից. ՌԴ ԱԳՆ

Գերձայնային զենքի մշակման հարցում Ռուսաստանը շատ առաջ է անցել ԱՄՆ-ից։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը:
«Ամերիկացիներին իրենք են հայտարարում, որ արդեն քանի տարի է` գերձայնային համակարգերի ստեղծման գործում փորձում են հասնել Ռուսաստանին։ Մեր դեպքում դա անխուսափելի քայլ էր, որի նպատակն էր ապահովել ԱՄՆ-ի գլոբալ ՀՀՊ համակարգի երաշխավորված հաղթահարման հնարավորությունները, ինչպես նաև հուսալիորեն պահպանել ռազմավարական կայունությունը», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի այն հայտարարությունները, թե Կալիֆոռնիայում հաջողությամբ փորձարկվել է գերձայնային զենքի նախատիպը։

Երմակովի խոսքով` Վաշինգտոնը, ըստ ամենայնի, փորձում է վերականգնել բարձր տեխնոլոգիական զենքի ռազմական տերության՝ իր նկատելիորեն խարխլված վարկանիշը։ Նա հատկանշական է համարել այն, որ չնայած հսկայական ֆինանսական ներդրումներին` ԱՄՆ-ում գերձայնային որևէ լիարժեք համակարգ մինչ օրս չի ներառվել սպառազինության մեջ։
Դիվանագետը նշել է, որ հաշվի առնելով վերջին տասնամյակներում միջազգային անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունները` չափազանցություն չի լինի ասել, որ նրանց կողմից սպառազինությունների ցանկացած նոր համակարգի ստեղծումն ինքնին ռիսկեր է ծնում այն երկրների համար, որոնք ամերիկացիները դասում են իրենց ընդդիմախոսների և հակառակորդների շարքը։
«Նման սպառազինությունները նշանակում են, որ ԱՄՆ-ի տրամադրության տակ հերթական գործիքն է հայտնվում նրանց համար, ովքեր չեն ուզում հետևել Վաշինգտոնի եսասիրական նկրտումներին», - նշել է Երմակովը:
Ըստ նրա` Մոսկվան, այդուհանդերձ, հուսով է, որ կշարունակի Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակում աշխատել Վաշինգտոնի հետ։
Նա հստակեցրել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև փոխգործակցությունը այդ պայմանագրի շրջանակում չի ընդհատվել: Դրա համար նախատեսված ձևաչափերով շարունակվում է կատարման հետ կապված հարցերի քննարկումը, փոխանակվում են անհրաժեշտ տվյալները։
«Մենք հույս ունենք, որ այս աշխատանքը կշարունակվի ընդհուպ մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը, որը, ինչպես հայտնի է, երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարը», - ասել է Երմակովը:
Սակայն սպառազինությունների շուրջ երկխոսությունն անհնար կդառնա, եթե ԱՄՆ-ն ընտրի իրադրությունը սրելու ճանապարհը։ Երմակովն ընդգծել է, որ Ռուսաստանը բազմիցս հաստատել է ռազմավարական ոլորտում ռուս-ամերիկյան հնարավոր պայմանավորվածությունների համատեքստում Ռուսաստանի հեռանկարային սպառազինության (որոնք ստեղծվում են ի պատասխան ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունների) առարկայական քննարկման պատրաստակամությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր