Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

30 մայիս 2022 19:25

Չէի ասի, թե կտրուկ գործողություններ չկան.Եթե հորս ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել, դա ինձ իրավունք չի՞ տալիս, որ ես պայքարեմ թրքացման դեմ

Ոստիկանների առաջ կա դրված խնդիր, դա Նիկոլ  Փաշինյանի իշխանությունը պահելն է, մենք էլ պետք է փորձենք մերը անել։ Այս մասին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը։

Հարցին՝  եթե, թույլ չտան մտնել կառավարության մասնաշենք, ո՞րն է լինելու իրենց գործողությունների հաջորդ փուլը, Լևոն Քոչարյանը ասաց․

«Սպասենք, կհասկանանք, ես ինքս էլ կլսեմ ինչ են ասում պատգամավորները, շարժման առաջնորդերը ու այդպես էլ կշարժվեմ»։

Անդրադառնալով շարժման կողմից կտրուկ գործողությւոնների գնալու տարբերակին, Քոչարյանը ասաց․

«Չէի ասի, թե կտրուկ գործողություններ չկան, ուղղակի այդ գործողություններն էլ պետք է ունենան իրենց տրամաբանական շարունակությունը։ Դա չպետք է լինի ինքնանպատակ, կտրուկ գործողությունների գնալուց պետք է իմանաս նաև դրա շարունակությունը, արկածախնդրություն ման եկող մարդիկ չկան այստեղ»

Խոսելով տարածված այն քննադատությունների մասին, որ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի նախագահության տարիներին ոստիկանների կողմից իրականացվող գորոծողությունները ավելի կոշտ էին, Լևոն Քոչարյանը ասաց․

«Ես չեմ ընդունում քննադատությունների այդ մոտեցումը, այսինքն, եթե այն ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել, դա ինձ իրավունք չի՞ տալիս, որ ես պայքարեմ թրքացման դեմ, այն բանի համար, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Չորս տարի առաջ այս իշխանություները եկել են իշխանության այն լոզունգներով, որ ինչ եղել է նախկինում, չի լինելու։ Այս խոսկացությունները մեր գլխավոր օրակարգից շեղող խոսկացություններ են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր