Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

30 մայիս 2022 15:07

Պետք է պատրաստ լինենք երկար պատերազմի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կրկնել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է երկար տևել՝ հավելելով, որ դաշինքն անցյալ տարվա աշնանը կիսվել էր հետախուզական տվյալները։


«Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե որքան երկար կարող է տևել այս պատերազմը... Իրականում, անցյալ աշնանը մենք հետախուզական տեղեկատվություն տարածեցինք... Պետք է պատրաստ լինենք երկար պատերազմի», - ասել է Ստոլտենբերգն ի պատասխան ABC-ի հարցի, թե իր կարծիքով, որքա՞ն կտևի Ուկրաինայում հակամարտությունը։


Միաժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է «աջակցեն Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին»։


Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հարցազրույց էր տվել հունական Capital.gr պորտալին, որտեղ պնդել էր, որ Ուկրաինայում իրավիճակը վերածվում է «ձգձգվող քայքայիչ պատերազմի», ոչ ոք չգիտի, թե ինչպես և երբ այն կավարտվի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր