Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

30 մայիս 2022 16:18

Արցախ մտցված 15-րդ մոտոհրաձգային բրիգադի երկու դիպուկահարներ գերեվարվել են Ուկրաինայում

Ուկրաինայում գերի են ընկել ռուսական 15-րդ մոտոհրաձգային բրիգադի երկու դիպուկահարներ, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։

15-րդ մոտոհրաձգային բրիգադը ՌԴ ԶՈՒ միակ խաղաղարար բրիգադն է։ Այն 2005-2008-ին եղել է վրաց-աբխազական հակամարտության գոտում, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո բրիգադը մտցվել է Արցախ։

Ուկրաինայում ռուսական բլից կրիգի տապալումից եւ խոշոր կորուստներից հետո զլմ-ներում ու համացանցում տեղեկություն եղավ, որ ռուսները փորձում են համալրել անձնակազմը այդ թվում Արցախում ռուսական կոնտինգենտի կազմից։ Մարտ ամսին Բաքվում ռուս «խաղաղապահների» հրամանատարությունը հանդիպեց Բաքվի ՊՆ ղեկավարության հետ, որից հետո տեղի ունեցան Ասկերանի շրջանի Քարագլխի եւ Արցախի այլ շրջաններում հայտնի իրադարձությունները, որոնց արդյունքում Բաքուն նոր տարածքներ գրավեց Արցախում։ հայկական կողմից ականատեսները եւ այդ իրադարձությունների մասնակիցները նշում էին ռուսական զորքի «տարօրինակ պահվածքը», երբ նրանք թողել են իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքները Բաքվի զինվորականներին։

Դա կարող էր կապված լինել Ուկրաինայում ռուսական բանակի կորուստներով պայմանավորված՝ Արցախում ռուսական կոնտինգենտի մեծ մասի դուրսբերման հետ։ Հիշեցնենք, որ Ուկրաինա ներխուժման նախօրեին Պուտինը ռազմավարական գործակցության համաձայնագիր ստորագրեց Ալիեւի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր