Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

02 հուն 2022 16:05

Ուկրաինա կշարունակեն զենք լցնել, ամենաժամանակակիցը.Շատ տհաճ սցենարներ կլինեն

Կիեւին զենք մատակարարելը չի փոխում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության բոլոր պարամետրերը, դրա նպատակները կիրականացվեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։


Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Ուկրաինային վաճառել չորս MQ-1C Gray Eagle անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են հագեցվել Hellfire հրթիռներով։


«Ուկրաինա կշարունակեն զենք լցնել, ամենաժամանակակիցը։ Ես նախկինի պես չեմ ուզում խոսել բացարձակապես անցանկալի եւ շատ տհաճ սցենարների մասին, երբ այդ զենքը հիպոթետիկ կերպով փորձում են օգտագործել մեր տարածքում գտնվող թիրախների դեմ։ Դա էապես կփոխի իրավիճակը անբարենպաստ ուղղությամբ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինային զենքի մատակարարումն ու Ռուսաստանի եւ ռուս զինվորականների դեմ դրա կիրառման հնարավորությունը։


«Ուկրաինան ամեն անգամ զենքով լցնելը չի փոխում հատուկ ռազմական գործողության բոլոր պարամետրերը։ Ամեն դեպքում, հատուկ ռազմական գործողության նպատակները կիրականանան»,- ընդգծել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր