Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

03 հուն 2022 12:28

Կիրկորովը պարզապես խելագար է. Քեոսայանն անդրադարձել է «լատենտ միասեռականներին» ու քննադատել Կիրկորովին

Ռուսաստանաբնակ դերասան և ռեժիսոր Տիգրան Քեոսայանը երգիչ Ֆիլիպ Կիրկորովին խելագար է անվանել: Պատճառն այն է, որ Կիրկորովը սկանդալային հարձակումներից պաշտպանում է նախկին կնոջը՝ Ալլա Պուգաչովային, և նրա ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին, գրում է 5-tv.ru։


Ռուսական էստրադայի արքան Պուգաչովայի և Գալկինի փոխարեն պատասխանել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի (Քեոսայանի կինը) հրապարակային հայտարարությանն առ այն, որ Գալկինն իրականում միասեռական է ու Պուգաչովայի հետ ամուսնացել է հանուն կարիերայի։


Այժմ Քեոսայանն իրեն բնորոշ հեգնանքով նա աջակցել է իր տիկնոջը յութուբյան «Մանուչիի կարեկցանքը» շոուում։


«Որովհետև հիմար են մարդիկ. Դե, Ֆիլյան պարզապես խելագարվել է: Ավելի հեշտ է տեսնել, որ ինչ-որ մեկը հանել է կեղտոտ ներքնազգեստը, բայց խոսքը դրա մասին չէ։ Առհասարակ չի հետաքրքրում, թե դու ով ես, ինչպես ես, ում ես համբուրում և ում հետ ես քնում»,- ասել է շոումենը։


Քեոսայանի խոսքով՝ ինքը կարող է իրեն թույլ տալ մարդկանց անվանել լատենտ միասեռականներ և հիշեցնել այս մասին։ Նրան հիմնականում հետաքրքրում են ոչ թե Գալկինի անձնական հարաբերությունները այլ տղամարդկանց հետ, այլ սուտը։ Ռեժիսորը վստահ է, որ հումորիստը քթից բռնած տանում է ողջ երկիրը՝  սեր խոստովանելով կնոջը, թեև նրան չեն հետաքրքրում կանայք։


«Սա մասնավոր ընտրություն չէ։ Նա կարիերա արեց, մեծ հաշվով՝ պատմելով պահպանողական հասարակությանը ընտանեկան կյանքի, երեխաների մասին։ Ես հավատում եմ, հավատում եմ»,- հեգնանքով ասել է Քեոսայանը։


Կայքը գրում է, որ ՌԴ-ում հայրենասիրական հակում ունեցող հայտնիները հարձակվել են Գալկինի վրա Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ նրա բացասական հայտարարություններից հետո։ Կատակերգու դերասանը դատապարտել էր զինված հակամարտությունը, և դրա սկսվելուց անմիջապես հետո ընտանիքի հետ մեկնել է Իսրայել, որտեղ դեռևս գտնվում է։ Ալլա Պուգաչովան լրագրողներին տված հարցազրույցում ասել էր, որ սա արտագաղթ չէ. ուսումնական տարվա մեկնարկին բոլորը ծրագրում են վերադառնալ Ռուսաստան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր