Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

06 հուն 2022 16:10

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին.ՈՒզում են պատառ-պատառ անել Ռուսաստանի տնտեսությունը

Եվրահանձնաժողովն ընդունել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որպեսզի այս անգամա արդեն հաստատ պատառ-պատառ անի Ռուսաստանի տնտեսությունը, բայց իրականում դա կարող է հեղափոխության հանգեցնել համաշխարհային տնտեսությունում: Երկուշաբթի՝ հունիսի 6-ին, այս կարծիքը հայտնել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։

Նա թվարկել է այն հիմնական կետերը, որոնք ներառված են հակառուսական պատժամիջոցների վերջին փաթեթում՝ նավթի փուլային էմբարգո, պատժամիջոցներ Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ և մի քանի բանկերի անջատում SWIFT-ից:

«Ըստ ամենայնի, նպատակը Ռուսաստանը չէ, այլ համաշխարհային տնտեսության մեջ հեղափոխության հրդեհը։ Միայն թե որոշ մարդիկ մոռացել են, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին»,-գրել է քաղաքական գործիչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր