Ատում եմ «բճերին ու սրիկաներին», որոնք «Ռուսաստանի մահն են ուզում»

Ամենից հաճախ ԱԽ փոխնախագահը բացասաբար է գրում Ուկրաինայի, Եվրամիության և ԱՄՆ-ի իշխանությունների մասին, գրում է kommersant.ru-ն։
«Մարդիկ ինձ հաճախ են հարցնում, թե ինչու են Telegram-ի իմ գրառումներն այդքան կոշտ: Պատասխանն այն է, որ ես ատում եմ նրանց: Նրանք բճեր և սրիկաներ են։ Մահ են ուզում մեզ՝ Ռուսաստանի համար։ Եվ քանի դեռ ողջ եմ, ամեն ինչ կանեմ, որ դրանք անհետանան»,- գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը:
Մեդվեդևը իր Telegram ալիքում պարբերաբար հրապարակում է գրառումներ՝ անդրադառնալով Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին և Արևմուտքում ռուսական մշակույթի «չեղարկմանը»։