Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

11 հուն 2022 18:03

Թուրքիայի ՊՆ սպառնում է ՝Հունաստանի ագրեսիվ գործողություններն անպատասխան չեն մնա

Հունաստանի կողմից Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած սադրանքի համարժեք պատասխան կլինի. ըստ Anadolu-ի`հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով լարվածությունը Էգեյան եւ Արեւելյան Միջերկրական ծովերում։

Նրա խոսքով` մինչ այդ Թուրքիան արձագանքել էր, «առանց բացառության, Հունաստանի ագրեսիայի բոլոր անարդար ու անօրինական գործողություններին»։

«Մենք կշարունակենք դա անել ապագայում: Անկարան ոչ մի դեպքում չի զիջելու իր օրինական շահերը տարածաշրջանում։ Ոչ ոք մեզ չի կարող կատարված փաստի առաջ կանգնեցնել, թող բոլորն իմանան այդ մասին»,- ասել է Աքարը։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Թուրքիան, ինչպես նախկինում, հանդես է գալիս «բարիդրացիական հարաբերությունների, բարեկամության, խաղաղության և Էգեյան ծովում պաշարների արդար բաշխման օգտին»։

Աքարի խոսքով՝ Անկարան «ձգտում է միայն պահպանել միջազգային իրավունքի նորմերն ու համապատասխան պայմանագրերի դրույթները»։ Պաշտպանության նախարարության ղեկավարը ափսոսանքով հայտարարել է, որ Թուրքիայի` երկխոսության կոչերը հունական կողմը չի լսում։

«Հարևան Հունաստանի որոշ քաղաքական գործիչներ համառորեն շարունակում են իրենց թշնամական, սադրիչ գործողություններն ու հռետորաբանությունը Թուրքիայի նկատմամբ։ Մենք ուզում ենք, որ հայտնի լինի, որ դրանք մեծ վնաս են հասցնում նաեւ հույն ժողովրդին։ Մենք նաև ուրախ ենք տեսնել, որ որոշ պաշտոնաթող զինվորականներ, որոշ քաղաքական գործիչներ, որոշ համալսարանների դասախոսներ Հունաստանում հասկանում են, թե ինչի մասին ենք խոսում, և բարձրաձայնում են դրա մասին: Մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ երկխոսություն և կառուցողական մթնոլորտ հաստատել՝ կատարելով մեր խոստումները և պահպանելով պայմանավորվածությունները։ Մենք ակնկալում ենք, որ հունական կողմը հասկանա, որ իրենք ոչնչի չեն հասնի Թուրքիային ամենամոտ հազարավոր կղզիներ բարձր մակարդակի այցերով, ինչ-որ արարողություններով, ակցիաներով ու ելույթներով և նման այլ սադրանքներով»,- ասել է Աքարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր