Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 հուն 2022 19:50

Տեսանյութ.Վլադիկավկազում դանակահարված հայ տաքսիստի որդին ու թոռը սպանել են իրենց հարազատի վրա հարձակվածին

Վլադիկավկազի հիվանդանոցներից մեկում տղամարդը դանակի երկու հարված է ստացել և սպանվել ոստիկանների աչքի առաջ։ Այս ամենը տեղի է ունեցել մի քանի ժամվա ընթացքում։

Այսօր կեսգիշերին 79-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանը տեղափոխում էր 35-ամյա հաճախորդ Մուրադ Օսմանովին։ Մեքենայում ինչ-որ բանի շուրջ վիճել են, իսկ Մուրադը դանակով հարվածել է ծերունու ստամոքսին։ Օսմանովը բերման է ենթարկվել, իսկ տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է Վլադիկավկազի հիվանդանոց։ Բայց արդեն կես ժամ անց Մուրադը նույնպես ոստիկանների ուղեկցությամբ բերվել է նույն հիվանդանոց (ձերբակալվելուց հետո նրա ձեռքը վիրավորվել է)։

Վիրավոր տաքսու վարորդի բազմաթիվ հարազատներ արդեն կլինիկայում էին։ Նախ Օսմանովը միջանցքում, ոստիկանների աչքի առաջ, մեջքից ու ոտքից դանակահարվել է տաքսու վարորդի թոռան կողմից։ Բժիշկները կարել ու վիրակապել են վերքը։ Բայց մինչ Օսմանովը նստած է եղել շտապօգնության սենյակում, նրա վրա է հարձակվել նաև տաքսու վարորդի որդին՝ դանակով հարվածելով կրծքին և ստամոքսին։ Իսկ հետո մեկ այլ հարազատ ատրճանակով կրակել է Մուրադին։ Այս պահը ֆիքսվել է տեսանյութում:

Արդյունքում Օսմանովը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Տեղի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հարձակվողները ձերբակալվել են։

Տեսանյութն այստեղ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր