Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

13 հուն 2022 12:30

Արցախի օկուպացված քաղաքները պետք է ունենան առնվազն 50 հազար բնակիչ.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ադրբեջանի հետ գործարքի է գնում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստակամություն է հայտնել աշխատել Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան բնակավայրերում՝ ընդգրկելով դրանք «Կանաչ քաղաքներ» ծրագրում։ Այդ մասին ադրբեջանական TREND գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Քամոլ Մախմուդովը։


Ադրբեջանցի պաշտոնյան մասնավորապես ասել է հետևյալը․ «Համաձայն Էներգետիկայի նախարարության նախնական հաշվետվության՝ Ղարաբաղն ունի վերականգնվող էներգիայի մեծ պոտենցիալ՝ շուրջ 3000-4000 ՄՎտ արևային և 300-500 ՄՎտ քամու էներգիա։ Ծրագրին միացող քաղաքների համար պարտադիր պայման է «կանաչ քաղաքի» պլանի իրագործումն ու Բանկի ներդրումային նախագծի գործարկումը»։


Ադրբեջանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչը նաև ասել է, թե Բանկի ծրագրերին միանալու համար Արցախի օկուպացված քաղաքները պետք է ունենան առնվազն 50 հազար բնակչություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր